«Շատ հնարավոր է». «Համախմբման» անդամը` Քոչարյանի հետ կապի մասին
«Ես չեմ ընտրել «Համախմբումը», դուք մի ուժ ստեղծեցիք, ես ձեզ չմիացա՞: Չկա այդ ուժը: Մյուս նորաստեղծ կուսակցություններին չմիացա, որովհետև ամեն մարդ մի ձև է գտնում իր ճանապարհը, ես սա գտել եմ ավելի հարթ ու անվտանգ, պատեհ, քան մյուս կուսակցություններին համախմբվելը: Դրա համար ես միացա «Համախմբում» կուսակցությանը: Այնպիսի վիճակ է, որ քաղաքական դաշտում չկա լիակատար նախընտրելու տեղ»,- այսօր «Համախմբում» կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը:
Նա չբացառեց Ռոբերտ Քոչարյանի առնչությունը «Համախմբումին». «Շատ հնարավոր է, բայց այսօր ես այդ մասին տեղեկություն չունեմ, չեմ ասում դրա մասին: Երբ տեղեկություն ունենամ, ես կասեմ»: Մ. Եղիազարյանը նշեց, թե Քոչարյանի հետ համգործակցության մասին չի մտածել: «Ես պարտավոր եմ իմ լուման ներդնելու: Ես 56 տարեկան եմ, պարտավոր եմ նորից մի լավ բան փորձել անել իմ հայրենիքի համար, նոր գնալ այն կյանքը, որտեղ լավ է կամ վատ է»,- նշեց Մ. Եղիազարյանը: