Բաժիններ՝

Եվրո-2016. Ֆրանսիայի հավաքականը վերջին վայրկյաններին կարողացավ հաղթանակի հասնել

2016թ. Եվրոպայի առաջնության A խմբի երկրորդ տուրի շրջանակներում կայացավ Ֆրանսիայի և Ալբանիայի հավաքականների միջև հակամարտությունը: Մարսելի «Վելոդրոմ» մարզադաշտում ընթացող հանդիպումն ավարտվեց ֆրանսիացիների հաղթանակով (2:0):

Հանդիպման առաջին խաղակեսն ավարտվել էր գոլազուրկ ոչ ոքիով: Եվ միայն հանդիպման 90-րդ րոպեին Անտուան Գրիզմանը բացեց խաղի հաշիվը. նա գլխի հարվածով խփեց ֆրանսիացիների հաղթական գոլը, որին ալբանացիները ոչնչով պատասխանել չկարողացավ: Փոխարենը Դիմիտրի Պայեն ավելացված ժամանակում խփեց Ֆրանսիայի 2-րդ գոլը՝ վերջակետ դնելով խաղին:

Հիշեցնենք, որ առաջին տուրում Ֆրանսիան 2:1 հաշվով հաղթել է Ռումինիային, իսկ Ալբանիան նվազագույն հաշվով պարտվել է Շվեյցարիային: Խմբային փուլի վերջին տուրում հուլիսի 19-ին կկայանան Ֆրանսիա – Շվեյցարիա և Ռումինա – Ալբանիա դիմակայություններ:

Եվրո-2016, երկրորդ տուր

A խումբ

Ֆրանսիա – Ալբանիա՝ 2:0

Գոլեր.

Անտուան Գրիզման, 90
Դիմիտրի Պայե, 90+6

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս