Բաժիններ՝

Եվրո-2016. Ռումինիան և Շվեյցարիան բաժանվեցին խաղաղությամբ

2016թ. Եվրոպայի առաջնության խմբային փուլի 2-րդ տուրում Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում հանդիպեցին Ռումինիայի և Շվեյցարիայի հավաքականները: Խաղն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1 հաշվով:

Առաջին խաղակեսից հետո նվազագույն հաշվով հաղթում էին ռումինացիները: 18-րդ րոպեին շվեյցարացիների պաշտպան Շտեֆան Լիխտշտայները սեփական տուգանային հրապարակում քաշեց Ալեքսանդրու Կիչուի մարզաշապիկից, ինչից հետո մրցավարը նշանակեց 11 մետրանոց, որն էլ դիպուկ իրացրեց Բոգդան Ստանկուն:

2-րդ խաղակեսի 57-րդ րոպեին Շվեյցարիայի և «Բայերի» հարձակվող Ադմիր Մեհմեդին հավասարեցրեց խաղի հաշիվը:

Հիշեցնենք, որ առաջին տուրում Ռումինիան 1:2 հաշվով պարտվել է Ֆրանսիային, Շվեյցարիան 1:0 հաշվով հաղթել է Ալբանիային:

Եվրո-2016. A խումբ, 2-րդ տուր

Ռումինիա – Շվեյցարիա՝ 1:1

Գոլեր.

Բոգդան Ստանկու, 18
Ադմիր Մեհմեդի, 57

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս