Բաժիններ՝

Եվրո-2016. Ռուսաստանը պարտություն կրեց

Եվրո-2016-ի B խմբի 2-րդ տուրի շրջանակներում ուժերը չափեցին Ռուսաստանի և Սլովակիայի հավաքականները: Լիլում ընթացող հանդիպման առաջին խաղակեսից հետո սլովակները հաղթում էին 2:0 հաշվով: 32-րդ րոպեին աչքի ընկավ կիսապաշտպան Վլադիմիր Վայսը: 45-րդ րոպեին էլ կիսապաշտպան Մարեկ Համշիկը գնդակն ուղարկեց Ակինֆեևի պաշտպանած դարպասը:

Հանդիպման 2-րդ խաղակեսի վերջնամասում՝ 80-րդ րոպեին Դենիս Գլուշակովը կրճատեց հաշվի տարբերությունը:

Հիշեցնենք, որ առաջին տուրում Ռուսաստանը 1:1 հաշվով է խաղացել անգլիացիների հետ, Սլովակիան 1:2 հաշվով պարտվել է Ուելսին:

Անգլիայի և Ուելսի հավաքականները երկրորդ տուրի հանդիպումը կանցկացնեն հունիսի 16-ին:

Եվրո-2016. B խումբ, 2-րդ տուր

Ռուսաստան – Սլովակիա՝ 1:2

Գոլեր.

Վլադիմիր Վայս, 32, Մարեկ Համշիկ, 45
Դենիս Գլուշակով, 80

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս