Բաժիններ՝

Եվրո-2016. Իսլանդիան ոչ ոքի է կորզում Պորտուգալիայի հետ խաղում

Եվրո-2016-ի խմբային փուլի 1-ին տուրի շրջանակներում F խմբում ընդգրկված Պորտուգալիայի հավաքականը Սենտ Էթյենում 1:1 հաշվով ավարտեց Իսլանդիայի դեմ խաղը: Առաջին խաղակեսից հետո պորտուգալացիները հաղթում էին 1:0 հաշվով. 31-րդ րոպեին խաղի հաշիվը բացել էր Նանին:

Հանդիպման երկրորդ խաղակեսի 50-րդ րոպեին շվեյցարական «Բազելի» ֆուտբոլիստ Բիրկիր Բյարնասոնին դարձավ գոլի հեղինակ՝ հավասարեցնելով խաղի հաշիվը հաշիվը՝ 1:1:

Հիշեցնենք, որ F խմբի առաջին խաղում Հունգարիայի հավաքականը 2:0 հաշվով հաղթել էր ավստրիացիներին: Երկրորդ տուրում Պորտուգալիան հունիսի 18-ին կմրցի Ավստրիայի հետ, իսկ Իսլանդիան ու Հունգարիան կհանդիպեն միմյանց հետ:

Եվրո-2016. F խումբ, 1-ին տուր

Պորտուգալիա – Իսլանդիա՝ 1:1

Լուիշ Նանի, 31, Բիրկիր Բյարնասոն, 50

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս