Իմաստուն հոգևոր ուսուցիչ Մուջիի 10 սթափեցնող արտահայտությունները կյանքի մասին
Ճամայկացի Էնտոնի Փոլ Մու-Յանգին միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում ճանաչում են այլ անունով: Նա հայտնի է՝ որպես Մուջի Ադվայտա-Վեդանտայի վարպետ, իմաստուն հոգևոր ուսուցիչ: Մուջին բավականին սովորական բաների մասին խոսում է այնքան պարզ և հասարակ, որ թվում է, թե այդ մտքերը ծնվել են մեզ հետ միասին:
Ներկայացնում ենք Մուջիի մի քանի արտահայտություններ, որոնք ստիպում են մտորել կյանքի, նպատակի և հոգու մասին:
1. Լսելով սրտիդ՝ դու կսկսես շարժվել ճիշտ ուղղությամբ՝ նույնիսկ չմտածելով այն մասին՝ ճի՞շտ է այն, թե՞ ոչ:
2. Կյանքը ոչնչով քեզ պարտական չէ: Եթե քո վերաբերմունքը լինի այդպիսին, ապա դու շնորհակալ կլինես ամեն ինչի համար: Ինչո՞վ ես դու արժանացել թթվածնով լի մաքուր օդի: Ի՞նչ ես դու արել, որ ունես սիրտ, որը խփում է նույնիսկ այն ժամանակ, երբ դու քնած ես: Ի՞նչ ես դու արել, որպեսզի ընդհանրապես արժանանաս ինչ-որ բանի: Եվ ընդհանրապես ո՞վ ես դու: Եթե խորապես մտածես սրա մասին, ապա այլևս չես տանջվի և կսկսես գնահատել կյանքն իր բոլոր դրսևորումներով:
3. Ամեն միտք ուժեղ է միայն այնքանով, որքանով որ ուժեղ է այն ուշադրությունը, որին Դուք նրան արժանացնում եք:
4. Հարաբերություններն ինչ-որ բան չէ, որը պետք է պահպանել՝ ինչ գնով էլ լինի, այլ հարաբերություններով պետք է ուղղակի վայելք ապրել:
5. Ոչ ոք չի ուզում, որպեսզի դու ազատ դառնաս, նույնիսկ նրանք, ովքեր սիրում են քեզ: Որովհետև ազատվելով՝ դու անկանխատեսելի կդառնաս:
6. Մեծագույն անձինք գոյություն չունեն: Ալեքսանդր Մակեդոնացին ընդամենն առասպել է: Որտե՞ղ է նրա մեծությունը հիմա: Ես չեմ հանդիպել ոչ մեկի, ով իր սրտում պահպանել է Ալեքսանդր Մեծի հիշատակը: Դրա փոխարեն՝ կար մի մարդ, ով ավանակով էր շրջում, և որի մասին հազարամյակներ անց անհնար է մոռանալ: Դուք պետք է պարզեք Ձեզ համար, ինչո՞ւմ էր նրանց մեջ տարբերությունը:
7. Եթե դու հետաքրքրված ես ինչ-որ մտքով, ապա այն ուժ չունի քո նկատմամբ: Քեզ նույնիսկ անհրաժեշտ էլ չէ ազատվել դրանից: Այն ուղղակի գոյություն չունի:
8. Աշխարհն այնպիսին չէ, ինչպիսին դու այն պատկերացնում ես: Սակայն աշխարհն իրեն մատուցում է քեզ հենց այնպես, ինչպիսին դու իրեն կարծում ես: Այդպիսին է հավատի ուժը:
9. Գտիր հանգստություն, որի պահպանման համար չի պահանջվում ոչ մի պրակտիկա: Որովհետև այն հանգստությունը, որն առաջացել է շնորհիվ ինչ-որ պրակտիկայի, կքանդվի քո կյանքի առաջին իսկ սթրեսից:
10. Մի անհանգստացիր քեզ համար: Տիեզերքը քեզ չափից ավելի շատ է գնահատում, որպեսզի դու իզուր կորչես:
Պատրաստեց Անի Գաբուզյանը