Բաժիններ՝

Սևանա լճից սկսվել են ջրբացթողումները

Թեև հունիսի 9-­ից Սևանա լճից սկսվել են ջրբացթողումները, այդուհանդերձ, լճի մակարդակը շարունակել է հետագա մի քանի օրերի ընթացքում դրական նիշ արձանագրել: Ինչպես «Արմենպրես»­-ին տեղեկացրին Գավառի Օրհուս բնապահպանական տեղեկատվական կենտրոնից, հունիսի 9­-ից 13-­ի ընթացքում Սևանա լճից ոռոգման նպատակով արդեն բաց է թողնվել 5 միլիոն 406 հազար խորանարդ մետր ջուր: Օրական միջին թողունակությունը կազմել է 1 միլիոն 114 հազար խորանարդ մետր ջուր:

2014 թվականի հունիսի 13­-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 73 սանտիմետր բարձրության վրա, ինչը 16 սանտիմետրով բարձր է մնում նախորդ տարվա նույն օրվա և 6 սանտիմետրով բարձր՝ այս տարվա մայիսի 29­-ի նիշից: Արփա­Սեւան թունելային ջրատարով այս տարվա ընթացքում Սևանա լիճ է մուտք եղել 79 միլիոն 444 հազար, ստորեկրյա հոսքով՝ 12 միլիոն 596 հազար խորանարդ մետր ջուր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս