Բաժիններ՝

Եվրո-2016. Ռուսաստանը որակազրկվել է

ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տուգանել է 150 հազար եվրոյով: ՈՒԵՖԱ-ն նաև որակազրկել է Ռուսաստանի հավաքականին մինչև Եվրո-2016-ի ավարտը:

Որակազրկման պատճառը ռուս երկրպագուների պահվածքն էր Ռուսաստան-Անգլիա խաղում, որտեղ ծեծկռտուք էր տեղի ունեցել ռուս և անգլիացի երկրպագուների միջև: Ռուս երկրպագուները ներխուժել էին անգլիացիների տրիբունա և կռիվ հրահրել:

Մարզադաշտերում ռուս երկրպագուների կողմից նման պահվածքի կրկնվելու պարագայում Ռուսաստանի հավաքականը կարող է հեռացվել Եվրոպայի առաջնությունից:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս