ՀՀԿ-ականները Նդժեհի մասին նյութեր են պատրաստում` ռուսներին ծանոթացնելու համար
«Մենք դրա հետ կապված բազմիցս պատասխանել ենք, մենք հորդորել ենք, որ նրանք ավելի մանրամասն ուսումնասիրեն Նժդեհի կենսագրությունը, ով է Նժդեհը հայ ժողովրդի համար: Ես չեմ ուզում նորից օրինակներ բերել, թե ինչու Ռուսաստանը Կոլչակին կամ մյուսներին այդպես հերոսացրեց, և այլն: Դրա համար մենք արդեն հորդորել ենք և արդեն նյութերը պատրաստում ենք, որպեսզի մեր ռուս առանձին գործընկերներն ավելի մանրամասն ծանոթանան Նժդեհի կենսագրությանը և հասկանան, թե Նժդեհի կարևորությունն ինչքան է եղել հայ ժողովրդի համար»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` մեկնաբանելով Գարեգին Նժդեհի արձանի մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը:
Նա բացառեց, որ ռուսական կողմի ճնշմամբ հայկական կողմը կարող է ապամոնտաժել Նժդեհի արձանը. «Դուք հարցեր եք տալիս, որի պատասխանը, գիտեք` ոչ է և անհնարին»: