Մուստաֆիի և Շվայնշտայգերի գոլերը հաղթանակ պարգևեցին գերմանացիներին
Եվրո-2016-ի խմբային փուլի 1-ին տուրի շրջանակներում Լիլի «Պիեր-Մոռուա» մարզադաշտում կայացավ Գերմանիա-Ուկրաինա հանդիպումը: Խաղն ավարտվեց «գերմանական մեքենայի» հաղթանակով՝ 2:0:
Հաշիվը բացվեց 19-րդ րոպեին. Տոնի Կրոսի փոխանցումից հետո Շկոդրան Մուստաֆին գլխի հարվածով գրավեց Անդրեյ Պյատովի պաշտպանած դարպասը, իսկ հանդիպման նախավերջին րոպեին Գյոտցեին փոխարինած Բաստիան Շվայնշտայգերը արդեն ավելացված երկրորդ րոպեին խփեց գերմանացիների 2-րդ գոլը:
C խմբի առաջին խաղում Լեհաստանի հավաքականը 1:0 հաշվով հաղթել է Հյուսիսային Իռլանդիային եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Եվրո-2016, C խումբ, առաջին տուր
Գերմանիա – Ուկրաինա՝ 2:0
Շկոդրան Մուստաֆի, 19
Բաստիան Շվայնշտայգեր, 90+2
Պատրաստեց Անի Գաբուզյանը