Բաժիններ՝

Ադրբեջանի ԶՈւ ինժեներա-ամրաշինական զորքերը զորավարժություններ են անցկացրել

Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հաստատած պլանի համաձայն՝ անցկացվել են Ադրբեջանի զինված ուժերի ինժեներա-ամրաշինական զորքերի զորավարժություններ՝ դրանց մարտունակության ստուգման նպատակով:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ զորավարժությունների հիմնական նպատակն է եղել ստուգել մարտական բարդ գործողությունների ժամանակ հրամատարության և ստորաբաժանումների կարողությունները՝ կապված ինժեներական ապահովման հետ, շտաբների մարտունակության մակարդակը՝ համաձայն ստեղծված վիճակի:

Հաղորդվում է, որ ադրբեջանական ստորաբաժանումները կատարել են իրենց առաջ դրված խնդիրը: 2_640x278 3_640x419 4_640x324 5_640x420 6_640x420 7_640x223 8_640x420 9_640x420

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս