 
                        Ալթայում ինքնաթիռ է աղետի ենթարկվել, կան զոհեր
 
                                    Ալթայի Հանրապետությունում երկտեղանոց ինքնաթիռ է կործանվել, որը պատկանել է Բառնաուլի մի բնակչի: Ինքնաթիռի սեփականատերն ու նրա ուղևորը մահացել են, հայտնում է Interfax-ը:
Հարուցվել է քրեական գործ А-33 ինքնաթիռի կործանման փաստի առնչությամբ:
Ներկայում քննչական խումբը մեկնել է օդանավի կործանման վայր, կատարվում են քննչական գործողություններ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        