Շանհայի օդանավակայանում պայթյունի հետևանքով կան տուժածներ
Շանհայի «Պուդուն» միջազգային օդանավակայանում պայթյունը տեղի է ունեցել ինքնաշեն սարքի պատճառով, հայտնում է Reuters-ը:
Տուժածների թիվը հասել է մինչև 3 մարդու: Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել տոմսարկղից ոչ հեռու: Տուժածները հոսպիտալացվել են:
Ոստիկանությունն սկսել է հետաքննել դեպքը: Նշվում է, որ օդանավակայանն աշխատում է սովորական ռեժիմով:
Ավելի վաղ Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը (CCTV) հայտնել էր, որ դեպքը տեղի է ունեցել Երևանի ժամանակով ժ. 10.42-ին T2 տերմինալում:
Հնարավոր պայթյունի մասին հայտնել էր նաև «Սինհուա» գործակալությունը: