Օբաման պաշտոնապես սատարել է Հիլարի Քլինթոնին
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին կաջակցի Հիլարի Քլինթոնին: «Չեմ կարծում, որ երբևէ որևէ այլ մեկը ավելի լավ համապատասխանել է այս պաշտոնին»,- Հիլարի Քլինթոնի Twitter-յան էջում մեջբերված են ԱՄՆ գործող նախագահի բառերը:
ԱՄՆ նախկին պետքարտուղարը շնորհակալություն է հայտնել ներկայիս նախագահից` նշելով, որ ինքը ոգևորված է:
Նշենք, որ ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան 2016թ. նոյեմբերի 8-ին: