«Լեսթերը» ցանկանում է գնել Հայաստանի ազգային հավաքականի պաշտպանին
Բրիտանական The Sun պարբերականը Անգլիայի չեմպիոն «Լեսթերի» տրանսֆերային նպատակներից մեկն է համարել Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանին:
Հայտնի կայքը Համբարձումյանին կոչել է նոր Բրանիսլավ Իվանովիչ։
Համբարձումյանը կարծես թե անակնկալի չի եկել այս լուրից: Վերջերս մակեդոնական «Վարդարի» կայքին տված հարցազրույցում Համբարձումյանը հայտնել է, որ իր հաջորդ քայլը Պրեմիեր Լիգան է։
Համբարձումյանի համար Անգլիայի նորընծա չեմպիոնի հետ կպայքարեն «Էվերթոնը» և «Վեստ Բրոմվիչը»։
Համբարձումյանի հրաժարագինը կազմում է 600 հազար ֆունտ ստերլինգ, ինչը ոչ մի խնդիր չի առաջացնի անգլիական ակումբների համար:
Սիրարփի Աղաբաբյան