«Ռասիստ». Երկրպագուների գրությունը Դեշամի տան պատին
Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամի ՝ Կոնկարնոյում գտնվող տան պատին հայտնվել է «Ռասիստ» գրությունը:
Ֆրանսիական լրատվամիջոցները այս գրությունը կապում են Կարիմ Բենզեմայի արած հայտարարության հետ: Օրեր առաջ «Ռեալ Մադրիդի» հարձակվողը հայտարարել էր, որ Դեշամի ՝ Եվրո-2016-ի համար իրեն չհայտավորելու որոշումը կապված է ռասիստական ուժերի հետ:
Բենզեմայի այս միտքը իսկական ֆուրոր առաջացրեց Ֆրանսիայում, սակայն ոչ Դեշամը, ոչ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան չմեկնաբանեցին այն:
Սիրարփի Աղաբաբյան