Ուսեին Բոլտը դոպինգային սկանդալի պատճառով կարող է զրկվել 2008թ. Օլիմպիական խաղերի ոսկե մեդալից
Ատլետին հարվածի տակ է դրել խաղընկերը:
2008թ. Օլիմպիական խաղերում 4х100 էստաֆետայում Բոլտի զուգընկեր Նեստա Քարթերի արյան մեջ հայտնաբերվել է մեթիլգեքսանամին արգելված միջոցը: ВАДА-ի մասնագետները ստուգել են 454 նմուշ և հայտնաբերել են իրավախախտողին, հաղորդել է ВВС-ն:
Ճամայկացի քառյակը, որի կազմում էին Բոլտը, Քարթերը, Ֆրեյտերը և Պաուելլան, հաղթեցին Տրինիդադ և Տոբագոյին և Ճապոնիային՝ սահմանելով նոր համաշխարհային ռեկորդ. ճամայկացիները 400 մետրը վազեցին 37.1 վայրկյանում:
Մեթիլգեքսանամինը ВАДА-ի կողմից ճանաչվել է արգելված միջոց 2004թ.:
Պատրաստեց Անի Գաբուզյանը