«ՊՍԺ»-ն կոնտակտի մեջ է մտել Ունայի Էմերիի ներկայացուցիչների հետ և առաջարկ է արել
Ինչպես հաղորդում է AS-ը, «ՊՍԺ»-ի ղեկավարությունը մտադիր է «Սևիլիայի» մարզիչ Ունայի Էմերիին նշանակել թիմի գլխավոր մարզչի պաշտոնում և արդեն քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ:
Ըստ աղբյուրի տվյալների, ֆրանսիական ակումբը կոնտակտի մեջ է մտել Մոսկվայի «Սպարտակի» նախկին և «Սևիլիայի» ներկայիս գլխավոր մարզիչ Ունայի Էմերիի ներկայացուցիչների հետ և պաշտոնական առաջարկություն է արել:
Ունայի Էմերիի գլխավորությամբ «Սևիլիան» 3 անգամ անընդմեջ հաղթել է Եվրոպայի լիգան: Ներկա պահին «ՊՍԺ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում է Լորան Բլանը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը