Վրաերթ Զ. Քանաքեռցու փողոցում՝ «Լյուսի» խանութի մոտակայքում

Հունիսի 5-ին, ժամը 10.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Զ. Քանաքեռցու փողոցում՝ «Լյուսի» խանութի մոտակայքում, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 55 տարեկան կնոջ, ով գտնվում է ճանապարհի երթևեկելի հատվածում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Fiat Punto» մակնիշի 34 OM 052 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ս.) վրաերթի է ենթարկել Հ. Ա.-ին (1953 թ. ծնված):

Հրշեջ-փրկարարները շտապօգնության բրիգադի աշխատակիցների հետ միասին տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացրել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Հրշեջ-փրկարարները կատարել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Տեսանյութեր

Լրահոս