Հենրիխ Մխիթարյանի համար պայքարում «Արսենալը» հաղթեց «Չելսիին»
                                    Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար պայքարում «Արսենալը» հաղթել է «Չելսիին», հայտնում է The Sun-ը։
«Զինագործները» Մխիթարյանի համար պատրաստ են վճարել 20 մլն ֆունտ։ 27-ամյա Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են նաև «Տոտենհեմը» և «Մանչեսթեր Յունայթեդը»։
Գերմանական ակումբի հետ Մխիթարյանի պայմանագրի ժամկետը լրանում է 2017 թվականին, և ինչպես հաղորդում է աղբյուրը, «Բորուսիայի» առաջարկած պայմանագրի մերժելը կապված է եղել աշխատավարձի չափի հետ։ 27-ամյա կիսապաշտպանը պահանջել է շաբաթական 85 հազար ֆունտ աշխատավարձ, ինչին, սակայն, ակումբը չի համաձայնել։
Պատրաստեց Անի Գաբուզյանը
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    