Վթար Սևան-Դիլիջան ավտոճանապարհին. կան տուժածներ

Հունիսի 5-ին, ժամը 04.17-ին տեղեկություն է ստացվել, որ Սևան-Դիլիջան ավտոճանապարհին՝ առաջին թունելի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ4 ավտոճանապարհի Երևան-Իջևան հատվածի 79-րդ կմ-ին բախվել են «Volkswagen touareg» մակնիշի 34 ZR 818 (վարորդ՝ 1986 թ. ծնված Ի. Զ.) և «BMW 318i» մակնիշի 02 RR 033 պետհամարանիշներով ավտոմեքենաները (վարորդ՝ 1989 թ. ծնված Բ. Ա.):

Վարորդները հոսպիտալացվել են Սևան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Տեսանյութեր

Լրահոս