Մուրացանի փողոցում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից. կա տուժած

Հունիսի 3-ին, ժամը 21.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մուրացանի փողոցում գտնվող «Մուրացանի» ԲԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Էրեբունու փողոցի թիվ 44 շենքի մոտակայքում Մերսեդես C180 մակնիշի 32 LL 333 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1999 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա.Մ.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից:

Հրշեջ-փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով, այնուհետև հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Տեսանյութեր

Լրահոս