Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ

Հունիսի 3-ին, ժամը 21.48-ին ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 12-րդ կմ-ում Mitsubishi Pajero io մակնիշի 29 US 937 պետհամարանիշի (վարորդ՝ Զ. Մ. ծնված 1957 թ.) ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանած ԶԻԼ-130 մակնիշի 34 VN 562 պետհամարանիշի ավտոմեքենային:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Mitsubishi Pajero io մակնիշի ավտոմեքենայի վարորդ Զ.Մ.-ը, ուղևորներ Ա. (ծնված 1995 թ.) և Է. (ծնված 2002 թ.) Մ.-ները հոսպիտալացվել են Աբովյան քաղաքի ԲԿ, այնուհետև Ա. Մ.-ը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Բժիշկները Զ.Մ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները փակել են գազի բալոնների փականները և հոսանքազրկել են ավտոմեքենաները:

Տեսանյութեր

Լրահոս