ՀՀԿ-ականների թիվն ԱԺ-ում 1-ով կպակասի

Նախօրեին Քուվեյթում ՀՀ դեսպան նշանակված ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանի տեղն Ազգային ժողովում թափուր կմնա: ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Մ.Բադեյանը պատգամավոր էր ընտրվել մեծամասնական ընտրակարգով (ընտրատարածք 022), իսկ մինչև հաջորդ խորհրդարանական ընտրությունները մեկ տարի է մնացել, և հիմա նոր ընտրություններ չեն կարող անցկացվել:

Հարցին, թե արդյոք ՀՀԿ պատգամավորների թվի մեկով կրճատվելը կարո՞ղ է խնդիրներ առաջացնել քվեարկությունների ժամանակ, Հ.Սահակյանը պատասխանեց. «Հաշվի առնելով, որ սահմանադրական օրենքներ կան, որ պետք է 3/5-ով ընդունվեն, պարզ է, որ մեկ պատգամավորն էլ իր դերն ու նշանակությունն ունի: Բայց կարծում եմ, որ մեր գործընկերը շատ պատասխանատու գործի է գնում, և չեմ կարծում, որ ինչ-որ խնդիրներ առաջանան դրա հետ կապված»:

Տեսանյութեր

Լրահոս