Կենդանակերպի Ջրային նշանների քարերը. Խեցգետինների, Կարիճների և Ձկների թալիսմանները
Կենդանակերպի Ջրային նշանները օժտված են անկրկնելի որակներով: Ջրի ներկայացուցիչների քարերը, որոնք պաշտպանում են դժբախտություններից, անհաջողություններից և վատ տրամադրությունից, էականորեն տարբերվում են:
Ունիվերսալ թալիսմաններ
Ջրային տարերքի համար լավագույն թալիսմանները հանդիսանում են Խեցգետնի, Ձկան և Կարիճի պատկերները:
Քարերի մեջ պետք է առանձնացնել հիմնական կանոնը. դրանք պետք է որքան հնարավոր է՝ թափանցիկ լինեն: Սրանց շարքին կարելի է դասել.
1. Զմրուխտը, որը բարելավում է Ջրի յուրաքանչյուր նշանի 6-րդ զգայարանը և ինտուիցիան:
2. Մարգարիտը, որը դանդաղեցնում է ծերացումը և օժտում է ինքնավստահությամբ:
3. Մարջանը նրանց համար, ովքեր փնտրում են իրենց սերը և ցանկանում են հանգստություն ձեռք բերել:
Օգտակար կլինեն նաև սաթը, լուսնաքարը, օպալը և ակվամարինը:
Քարեր և թալիսմաններ Խեցգետինների համար
Լավագույն ձևով Խեցգետնին հարմար կլինի մարգարիտը, քանի որ միշտ չէ, որ այս նշանը վստահ է իր ուժերի վրա: Թալիսմանը Խեցգետնի համար սրտի կամ ծաղկի պատկերն է:
Քարեր և թալիսմաններ Կարիճների համար
Կարիճի համար հարմար թալիսմանը հենց Կարիճի պատկերն է: Լավագույն քարը Կենդանակերպի այս նշանի համար նռնաքարն է:
Քարեր և թալիսմաններ Ձկների համար
Ձկներին հաջողություն կպարգևեն լուսնաքարը և ակվամարինը: Թալիսմանները ձկների համար ծովային բնակիչների պատկերներն են: Միշտ կրեք դա, որպեսզի դեպի Ձեզ գրավեք դրական էներգետիկան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը