Գիտնականները գտել են բուժման նկատմամբ կայուն քաղցկեղի դեմ պայքարի եղանակը

Ջորջիայի Տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտողները հաղթանակ են տարել ենթաստամոքսային գեղձի քացկեղային ուռուցքի դեղորայքային կայունության նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է Cancer Gene Therapy հանդեսը:

Մոլեկուլային կենսաբանները չարորակ բջիջներում ավելացրել են որոշակի տիպի միկրոՌՆԹ (ռիբոնուկլեինային թթու), որը կանոնավորում է այն գեների ակտիվությունը, որոնք պատասխանատու են բուժման նկատմամբ հիվանդության անընկալունակության համար: Գիտնականները պարզել են, որ miR-347b-ի մակարդակի բարձրացումն ուռուցքն ավելի ընկալունակ է դարձնում դեղորայքի նկատմամբ:

ՄիկրոՌՆԹ-ները ՌՆԹ-ի կարճ մոլեկուլներ են, որոնք կարգավորիչների դեր են կատարում: Մեկ միկրոՌՆԹ-ն կարող է վերահսկել կոորդինացված գործառույթներ իրականացնող մի քանի գեների ակտիվությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս