Լոնդոնում Չերչիլի դիմանկարով պլաստիկե դրամ կներկայացվի

Հինգ ֆունտ ստեռլինգ անվանական գնով (7,3 դոլար) նոր պլաստիկե դրամը՝ Ուինսթոն Չերչիլի (1874-1965) դիմանկարով, հունիսի 2-ին կներկայացվի Բլենհեմյան պալատում՝ դուքս Մալբորոյի տոհմական կալվածքում, որտեղ ծնվել է Մեծ Բրիտանիայի ապագա վարչապետը: Այս մասին հայտնել է Sunday Telegraph թերթը:

Թերթի տեղեկավտության համաձայն՝ թղթադրամը շրջանառության մեջ կմտնի այս տարվա սեպտեմբերին՝ 440 միլիոն հատ քանակով: Դրա չափը մոտավորապես 15 տոկոսով փոքր կլինի ներկայիս 5-ֆունտանոց պլաստիկե դրամից, որի վրա պատկերված է բրիտանական բանտային համակարգի բարենորոգիչ Էլիզաբեթ Ֆրայը (1780-1845):

Անգլիայի բանկի գլխավոր գանձապահ եւ միաժամանակ թղթադրամների գծով տնօրեն Վիկտորյա Քլիլենդը հայտարարել է, որ Չերչիլի դիմանկարով դրամանիշն ավելի արդիական եւ գեղեցիկ է համարում, քան Ֆրայի դիմանկարով դրամանիշը: Նոր դրամը կպատրաստեն մի նյութից, որն ունի ջրամերժ հատկություն, հուսալի պաշտպանություն վրան կեղտ թափվելուց: Փորձագետների պնդմամբ՝ այդ փողը գործնականում մաշման ենթակա չէ եւ կարող է նույնիսկ դիմանալ լվացքին Ցելսիուսի 90 աստիճան ջերմաստիճանի դեպքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս