Վարկերի պայմանները մեղմացվել են
                                    Ընդհանուր առմամբ, 2015 թվականի առաջին կեսին սպառողական վարկերի պայմանները և ընթացակարգերը խստացվել են, սակայն երրորդ եռամսյակից սկսած դիտարկվել է պայմանների մեղմացում՝ պայմանավորված բանկերի և այլ ֆինանսական հաստատությունների միջև մրցակցության աճով:
Ինչպես նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի 2015 թվականի ֆինանսական կայունության հաշվետվության մեջ, մեղմացումները հիմնականում վերաբերում են վարկավորման ժամկետայնությանը, վարկարժանության գնահատմանը, ինչպես նաև ոչ տոկոսային վճարների սահմանմանը:
Համեմատաբար խիստ են շարունակում մնալ վարկ/գրավ հարաբերակցության և գրավի պահանջները:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    