Սիրիայում սպանվել է ԴԱՇԻ-ի ավելի քան 100 զինյալ. Թուրքիա
ԴԱԻՇ-ի ավելի քան 100 զինյալ է սպանվել Սիրիայում թուրքական հրետանու գնդակոծության ու ԱՄՆ կոալիցիայի գլխավորած ուժերի ավիահարվածների հետևանքով, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Թուրքական բանակի տվյալներով՝ հարվածների նպատակը եղել են զինյալները, որոնք մտադրվել էին հրթիռներ գործարկել Թուրքիայի տարածքի ուղղությամբ: Օպերացիայի ընթացքում ավերվել է 7 շինություն, որտեղ տեղակայված է եղել ԴԱԻՇ-ի շտաբը:
Ինչպես հայտնում են թուրք զինվորականները, հարվածները հասցվել են այն բանից մի քանի ժամ հետո, երբ սիրիական տարածքից արձակվել են հրթիռներ թուրքական քաղաքներից մեկի ուղղությամբ, ինչի հետևանքով 5 մարդ վնասվածք էր ստացել:
Ընդ որում՝ թուրքական կողմը չի հայտնում, թե ինչ կերպ է ճշտել սպանված զինյալների թիվը: