Բուլղարիայի ռազմական գործարանում պայթյուն է որոտացել, կա զոհ
Բուլղարիայի Arsenal ընկերության գործարանում, որը երկրում զենքի խոշորագույն արտադրողն է, պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 1 մարդ, հայտնում է korrespondent.net-ը:
Բուլղարիայի ՆԳՆ-ի տվյալով՝ պայթյունը տեղի է ունեցել նախօրեին Միգլիժ քաղաքի ռազմական գործարանում, որը գտնվում է մայրաքաղաք Սոֆիայից 250 կմ արևելք:
Նախարարության ներկայացուցչի խոսքով՝ դեպքի հետևանքով զոհվել է 52-ամյա մի տղամարդ: «Այլ տուժածներ չկան»,- հայտարարել է նա:
Տեղի իշխանություններն սկսել են հետաքննություն՝ պարզելու կատարվածի պատճառները: