Բաժիններ՝

Ուժի մէջ է մտել Սիրիայի դեմ պատժամիջոցները երկարաձգելու ԵՄ-ի որոշումը

Եվրամիության որոշումը՝ Սիրիայի դեմ մեկ տարով երկարաձգել պատժամիջոցները, այսօր ուժի մեջ է մտնում: Այս մասին ասվում է ԵՄ պաշտոնական ամսագրում, որտեղ հրապարակվել է համապատասխան նորմատիվային ակտը:

Սահմանափակող միջոցառումները երկարաձգելու մասին քաղաքական որոշումը ԵՄ խորհուրդը կայացրել էր մայիսի 27-ին: «ԵՄ խորհուրդը որոշում էր կայացրել Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները երկարաձգել մինչև 2017թ. հուլիսի 1-ը»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:

Դրանում նշվում է, որ Սիրիայի դեմ ԵՄ պատժամիջոցները ուժի մեջ կմնան, «քանի դեռ շարունակվում են խաղաղ բնակչության դեմ բռնաճնշումները»:
Սիրիայի դեմ ԵՄ պատժամիջոցները ներառում են արգելք նավթի առևտրի վրա, ներդրումների սահմանափակում, ԵՄ-ում Սիրիայի Կենտրոնական բանկի ակտիվների սառեցում և այլն:

Բացի այդ՝ Սիրիայի ավելի քան 200 ֆիզիկական և 70 իրավաբանական անձ է ընդգրկված ԵՄ-ի «սև ցուցակում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս