Բաժիններ՝

Դիլիջանում կկայանա Վլադիմիր Ավետիսյանի և D’Black Blues Orchestra խմբի համերգը

Դիլիջան քաղաքում մայիսի 28-ին, UWC Dilijan քոլեջի առաջին շրջանավարտների ավարտականի օրը, կկայանա UWC Dilijan քոլեջի հիմնադիր-գործընկեր   ռուսաստանցի հայտնի գործարար եւ բարերար, երաժիշտ Վլադիմիր Ավետիսյանի եւ D’Black Blues Orchestra խմբի համերգը:

Սա Վլադիմիր Ավետիսյանի եւ D’Black Blues Orchestra-ի առաջին համերգը չէ Դիլիջանում: Խորհրդանշական է, որ համերգային ծրագրով նրանք դիլիջանցիների առջեւ հանդես են եկել նաեւ 2013 թվականին՝ UWC Dilijan քոլեջի բացման հետհաշվարկի արարողությանը, երբ բացման նախապատրաստական աշխատանքներն ակտիվ փուլ էին թեւակոխում:

Համերգը տեղի է ունենալու Դիլիջանի քաղաքային մարզադաշտում, որին հրավիրում են քաղաքի բնակիչներն ու հյուրերը: Այս կերպ քոլեջի հիմնադիրներն առաջին շրջանավարտների ավատական արարողությանը ցանկանում են մասնակից դարձնել բնակչությանը՝ յուրօրինակ տոնական երեկո պարգեւելով նրանց:

Վլադիմիր Ավետիսյանը եւ D’Black Blues Orchestra խումբը բազմիցս են համերգներով հանդես եկել ինչպես Հայաստանում եւ Արցախում, այնպես էլ աշխարհի մի շարք երկրներում: D’Black Blues Orchestra-ն միավորում է վառ ու տաղանդավոր կատարողների` Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից եւ Իսպանիայից:  Վլադիմիր Ավետիսյանը 2008 թվականից խմբի ղեկավարն ու մենակատարն է: Նրանց երգացանկը հիմնականում ընդգրկում է բրիտանացի ռոք-բլյուզ երաժիշտ ու երգահան Էրիկ Կլեպտոնի ստեղծագործությունները:

Կարդացեք նաև

Այս տարի փետրվարին Վլադիմիր Ավետիսյանը եւ D’Black Blues Orchestra-ն, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ համատեղ, Էրիկ Կլեպտոնի 70-ամյակին նվիրված տպավորիչ համերգով հանդես եկան Երեւանում:

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժին

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս