Բաժիններ՝

Dior-ը նոր բույր է տվել La Colle Noire օծանելիքին

Dior ֆրանսիական նորաձեւության տունը պարֆյումերիայի իր La Collection Privee շարքը համալրել է La Colle Noire բույրով՝ մայիսյան վարդի (սենտիֆոլիա) գերակշռող հոտով, լրացված համպարի, մուշկի եւ համեմունքների նրբերանգներով:

Բույրը կոչվել է Ֆրանսիայի «պարֆյումերիայի մայրաքաղաք» Գրասից ոչ հեռու գտնվող Մոնտորուի կալվածքի անունով, որը Քրիստիան Դիորի կողմից գնվել է 1951 թվականին:

Christian Dior ֆրանսիական նորաձեւության տունը հիմնադրվել է 1946 թվականին մոդելագործ Քրիստիան Դիորի կողմից: Ժամանակի հետ այդ բրենդի ներքո սկսել է թողարկվել ոչ միայն կանանց ու տղամարդկանց համար նախատեսված հագուստ, կոշիկ եւ պարֆյումերիա, այլեւ դեկորատիվ կոսմետիկա, ինչպես նաեւ մաշկի խնամքի միջոցներ, ժամացույցներ, ոսկերչական իրեր:

2016 թվականին Dior-ը թողարկել է Milky Dots կոսմետիկայի շարքը, որը նվիրված էր կաթնային կոկտեյլներին:

Նորաձեւության տան ոսկերչական ուղղությունը գլխավորում է զարդերի դիզայներ Վիկտորյա դե Կաստելլանը: Նոյեմբերին Rose des vents հավաքածուի դեմքը դարձել է բրիտանացի դերասան Էմիլիա Քլարկը, ով հայտնի է «Գահերի խաղը» սերիալից, որում նա խաղացել է Դեյեներիս Տարգարիենի դերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս