Հայաստանն ու Ռուսաստանը քննարկում են ԵԱՏՄ արտահանման ոլորտում առաջացող մրցակցային խնդիրների լուծումները
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոյին և առևտրային խորհրդատու Իգոր Զինովևին: Հանդիպումը նախաձեռնել էր ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցչությունը ՝ արձագանքելով ՏՄՊՊՀ նախագահի կողմից բարձրացված մի շարք խնդիրների, որոնք վերաբերում են արտահանմամբ զբաղվող հայ գործարարներին:
ՏՄՊՊՀ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել են Հայաստանից ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանման ոլորտում առաջացած մրցակցային խնդիրներն ու դրանց լուծման ուղիները: Շաբոյանը ընդգծել է ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներիհամար առևտրի և ծառայությունների միասնական սկզբունքների կանոնակարգման անհրաժեշտությունը, ինչը լիարժեքիրավական հիմքի վրա կդնի մատակարար-առևտրային ցանց փոխհարաբերությունները: Պաշտոնյաները պատրաստակամություն են հայտնել իրենց իրավասության շրջանակներում աջակցելու՝ ի հայտ եկած խնդիրների լուծմանհարցում:
ՏՄՊՊ հանձնաժողովն ուսումնասիրություն կսկսի ջերմոցային տնտեսության ոլորտում
Բաբկոն ՏՄՊՊՀ նախագահին խնդրել է, որպեսզի Հանձնաժողովը ուսումնասիրություն իրականացնի ՀՀ ջերմոցայինտնտեսության ոլորտում:
Ըստ պաշտոնյայի, քանի որ ՌԴ կառավարության աջակցությամբ Հայաստանում գործում էջերմոցաշինության խթանման ծրագիր, ապա այս տեսանկյունից խնդիրը արդիական և կարևոր է՝ հասկանալու, թե ինչպիսի մրցակցային իրավիճակ է այս ոլորտում: Բաբկոն նշել է, որ Հայաստանում արտադրված բանջարեղենը մեծ պահանջարկ ունի ՌԴ-ում, այդ իսկ պատճառով իրենց կողմից ծրագրի լիարժեք և բարեհաջող իրագործումը խիստ կարևորվում է: Ի պատասխան Շաբոյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովը պատրաստակամ է ուսումնասիրություն իրականացնելու այս ոլորտում: