Վերակառուցված դատարանների շենքերը կրկին վերանորոգման կարիք ունեն
Վերջին տարիներին միջազգային կազմակերպությունների վարկերով վերակառուցված դատարանների շենքերը կրկին վերանորոգման կարիք ունեն: Այս մասին այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2015թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հայտարարեց Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը:
Ըստ նրա` կան դատարաններ շենքեր, որ անմխիթար վիճակում են. «Նստավայրեր ունենք, որտեղ չենք կարողանում նիստեր անել, նստավայրեր ունենք, որոնք տեղակայված են մի քանի գերատեսչությունների պատկանող շենքերում, օրինակ, Գեղարքունիքի մարզի կենտրոնական նստավայրը տեղակայված է և´ դատախազության, և´ ոստիկանության, և´ արդարադատության նախարարության մի քանի կառույցների հետ միասին»:
Թե որքա՞ն գումար էր ծախսվել դատարանների շենքերի վերանորոգման, վերակառուցման համար և ինչո՞ւ են դրանք կրկին վերանորոգում պահանաջում, Փոլադյանը չնշեց: