Բաժիններ՝

Դատարանների նկատմամբ վստահությունն ավելանում է. Դատական դեպարտամենտի ղեկավար

«Գնալով ավելանում է հանրության վստահությունը դատարանների նկատմամբ»,- այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2015թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հայտարարեց Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը:

Որպես իր հայտարարության հիմնավորում` նա բերեց վիճակագրական տվյալներ, որ տարեցտարի դատարան ավելի շատ քաղաքացի է դիմում, մասնավորապես` 2015թ. դատարան ներկայացվել է 117654 գործ, մինչդեռ այս տարի մայիսի դրությամբ` 72533 գործ:

«Տարեվերջին 150 հազարն անցնելու ենք»,- նշեց Կ.Փոլադյանը:

Ըստ նրա` դատավորները միջինը 1400 գործ ունեն, առավելագույնը` 2850 գործ, նվազագույնը` 800 գործ, իսկ 100 հազար բնակչին 6.7 դատավոր է բաժին ընկնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս