Բաժիններ՝

Լավրովը մտադիր է բարձրացնել Իրանի՝ ՇՀԿ-ին անդամակցության հարցը

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մտադիր է բարձրացնել Իրանի անդամակցության հարցը Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) համագործակցության արտգործնախարարների խորհրդի նիստին, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի՝ ՇՀԿ-ի հարցերով հատուկ ներկայացուցիչ Բախտիար Հաքիմովը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

«Մենք, օրինակ, հիշեցնում ենք Իրանի հայտի մասին, կա նաև Աֆղանստանի հայտը: Եթե վերցնենք ժամանակագրական կարգով, Իրանի առաջին հայտը ներկայացվել է 2006թ.: Սակայն պաշտոնապես Թեհրանը ճիշտ ձևակերպված հայտը ներկայացրել է 2008թ.: Այս իսկ պատճառով կա ընդհանուր հասկացություն, որ Իրանը ՇՀԿ-ին միանալու իրական թեկնածու է՝ որպես լիիրավ անդամ: Հաշվի առնելով, որ պատժամիջոցները հանվում են, այդ պատճառով խոչընդոտներ չենք տեսնում»,- ասել է նա:

«Գիտեմ, որ մեր նախարարը դա հնչեցնելու է, ու այդ թեման քննարկվում է: Մեր նախարարը դա կառաջարկի: Ու երեկ մեր գործընկերները քնննարկել են, հայտարարվել է, որ սկզբունքորեն չենք առարկում»,- հավելել է Հաքիմովը:

ՇՀԿ-ի անդամներն են Չինաստանը, Ղազախստանը, Ռուսաստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը: ՇՀԿ-ի դիտորդ պետություններն են Աֆղանստանը, Իրանը, Մոնղոլիան, Բելառուսը, երկխոսության գծով գործընկերներն են Թուրքիան, Շրի Լանկան, Հայաստանը, Ադրբեջանը, Կամբոջան և Նեպալը:
ՇՀԿ-ի գագաթաժողովը 2016թ. կանցկացվի հուլիսի 23-24-ը Տաշքենտում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս