Բաժիններ՝

Սոֆի Մխեյանը նոր պաշտոն ունի

Asekose.am-ի տեղեկություններով՝ երգչուհի Սոֆի Մխեյանն աշխատանքի է անցել «ՊանԱրմենիան մեդիա գրուպում»: Այս տեղեկությունը ճշտելու նպատակով կայքը կապ է հաստատել երգչուհու հետ: Նա հաստատել է լուրի իսկությունը:

«Մի քանի օր է, ինչ  աշխատանքի եմ անցել հեռուստաընկերությունում` որպես հատուկ ծրագրերի պրոդյուսեր: Առաջարկը ստացել եմ հեռուստաընկերության կողմից և մեծ սիրով համաձայնել եմ: Կարծում եմ, որ այն իմ խառնվածքին համապատասխան է, քանի որ թե՛ ընկերներիցս, թե՛ ինձ շրջապատող մարդկանցից հաճախ եմ լսում, որ ունեմ պրոդյուսերական և կազմակերպչական կարողություններ, որոնք անպայման կօգտագործեմ նոր աշխատանքումս »,- պատմեց երգչուհին՝ հավելելով, ոչ խոսքը միայն երաժշտական նախագծերի մասին չէ:

Հարցին՝ արդյո՞ք նոր աշխատանքը որևէ կերպ կանդրադառնա նրա ստեղծագործական կյանքի վրա, երգչուհին պատասխանել է. «Այն որևէ կերպ չի անդրադառնալու երգչուհու իմ կարիերայի վրա: Ես փորձելու եմ համատեղել երկուսն էլ, այնպես անել, որ դրանցից և ոչ մեկը չտուժի»:

Հավելենք, որ սա Սոֆի Մխեյանի առաջին պաշտոնական աշխատանքն է:

Կարդացեք նաև

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս