Դմիտրի Մեդվեդևը ժամանել է Երևան

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ժամանել է Երևան՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի հերթական նիստին, որին մասնակցելու են ԵՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները (ՌԴ, Բելառուս, Ղազախստան, Հայաստան, Ղրղըզստան), հայտնում է TASS-ը:

Վարչապետերի հանդիպմանը մասնավորապես պլանավորվում է քննարկել նավթի և նավթամթերքի միասնական շուկայի ստեղծման հարցը: Այս մասին ավելի վաղ հայտարարել էր ՀՀ նախկին վարչապետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Ավելի վաղ ՀՀ կառավարությունից հայտնել էին, որ Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստում քննարկվելու է «ինտեգրացիոն փոխգործակցության հարցերի լայն շրջանակ»:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս