Կրակոցներ, սպանություն Ալավերդի քաղաքում. կա 1 զոհ, 1 ծայրահեղ ծանր վիրավոր. shamshyan.com
Այսօր՝ մայիսի 19-ին, կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 04:30-ի սահմաններում ոստիկանության Թումանյանի բաժին Ալավերդի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ ծայրահեղ ծանր վիճակով շտապօգնության հերթապահ խումբը հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արտակ Կարապետյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված քաղաքացին, ով հրազենային վնասվածքներ է ստացել, տեղափոխվել է Ալավերդի քաղաքի Զորավար Անդրանիկ 22/10 շենքի բակից: Նա Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ, 34-ամյա Էդվարդ Պողոսյանն է: Վերջինիս տեղափոխել են Երևան: Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են նաև հրազենային վնասվածքներից մահացած տղամարդու դի: Պարզվել է, որ նա Ալավերդի քաղաքի բնակիչ, 41-ամյա Վարդան Ավագյանն էր:
Մանրամասներն՝ այստեղ