Վիեննայի պայմանավորվածությունները պետք է վերջ դնեն Ղարաբաղի «ապրիլյան ճգնաժամին». Լեոնիդ Սլուցկի
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Վիեննայի պայմանավորվածությունները պետք է վերջ դնեն Լեռնային Ղարաբաղում «ապրիլյան ճգնաժամին» ու մոդել դառնան այդ իրավիճակի գլոբալ լուծման համար: Այդ մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ-ի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին:
«Հայաստանի և Ադրբեջանի նախագահների պայմանավորվածությունները, որոնք նախօրեին ձեռք են բերվել Վիեննայում, պետք է վերջ դնեն այսպես կոչված «ապրիլյան ճգնաժամին» և սահմանին իրավիճակի սրացմանը: Դա չափազանց կարևոր է՝ հաշվի առնելով այն, որ հակամարտությունը արնահոսում է ու կյանքեր խլում»,- ասել է Սլուցկին:
Նրա կարծիքով՝ Վիեննայի պայմանավորվածությունները պետք է Լեռնային Ղարաբաղի կարգավորման գլոբալ լուծման մոդել դառնան:
«Դա այն խնդիրն է, որը մենք իրավունք չունենք թողնել հաջորդ սերնդին»,- ընդգծել է խորհրդարանականը: