«Արցախգազ»-ում հաշվել են հակառակորդի կողմից հասցված վնասների չափը
Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում հակառակորդի հերտակոծությունից Մարտակերտ քաղաքի սնուցող գազամատակարարման խողովակաշարը մի քանի անգամ տուժել է, սակայն բոլոր դեպքերում քաղաքի գազամատակարարումը օպերատիվ կերպով վերականգնվել է:
«Արցախգազ» ՓԲԸ մամլո ծառայության փոխանցմամբ` ընկերության Մարտակերտի արտադրաշահագործման տեղամասն իր աշխատանքները չի դադարեցրել հակառակորդի հերտակոծության ռազմական գործողությունների անգամ ամենաթեժ պահերին: Աղբյուրի հաղորդմամբ՝ թշնամու արկակոծության հետևանքով հիմնականում վնասվել են միջին և ցածր ճնշման գազատարներ, վերանորոգման ենթակա են նաև շրջկենտրոնի թվով հինգ բնակարանների գազատարների ներտնային ցանցը:
Այժմ ընթանում են վթարավերականգնման աշխատանքներ: Ընդհանուր առմամբ ընկերության հասցված վնասի չափը կազմել է մոտ 2 մլն. դրամ: