Բաժիններ՝

Ղարաբաղի շուրջ Վիեննայի հանդիպումը զուսպ լավատեսության հիմքեր է տալիս. Պեսկով

Կան հիմքեր՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքներով զուսպ լավատեսության համար: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Լրագրողի հարցին, որը վերաբերել է Վիեննայում երեկ կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպմանը, թե ինչ են կարծում Կրեմլում՝ «կարելի՞ է արդյոք խոսել այն մասին, որ հակամարտության սուր փուլն արդեն անցել է», Պեսկովը պատասխանել է.

«Անկասկած, անհրաժեշտ գնահատականները տրվել են մեր արտգործնախարարի կողմից: Մենք հուսով ենք, որ կան հիմքեր զուսպ լավատեսության համար այն պլանում, որ դա թույլ կտա շարունակել բանակցությունների առավել կայուն փուլը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս