Բաժիններ՝

Ռանիերին ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի տարվա մարզիչ

Ինչպես հաղորդում է Անգլիայի մարզիչների ասոցիացիայի պաշտոնական թվիթերը, «Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի տարվա մարզիչ:

Այդ պարգևի հավակնորդների թվում էին նաև «Տոտենհեմի» մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն, «Վեսթ Հեմի» մարզիչ Սլավեն Բիլիչը և «Բորնմուտի» մարզիչ Էդի Հաուն:
ԱՊԼ 2015-16 մրցաշրջանում «Լեսթերը» Ռանիերիի գլխավորությամբ դարձավ Անգլիայի չեմպիոն, Մաուրիսիո Պոչետինոյի «Տոտենհեմը» զրավեց 3-րդ տեղը, Սլավեն Բիլիչի «Վեսթ Հեմն» ավարտեց առաջնությունը 7-րդ տեղում, Էդի Հաուի «Բորնմուտն» ավարտեց առաջնությունը 16-րդ հորիզոնականում և խուսափեց Բարձրագույն լիգայից թռնելուց:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս