Կոբզոնը ցանկացել է Ռուսաստանը «Եվրատեսիլ»-ում ներկայացնել ուկրաինական երգով
Երգիչ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնը հայտարարել է, որ կարող էր Ռուսաստանը ներկայացնել «Եվրատեսիլ»-ի՝ Կիեւում կայանալիք հաջորդ մրցույթում: Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին:
«Ես չԷի երկյուղի, ես կգնայի, իհարկե, եթե հանեին իմ նկատմամբ սահմանված պատժամիջոցները»,-ասել է Կոբզոնը: Նա նշել է, որ մրցույթում երգ կկատարեր ուկրաիներեն լեզվով, քանի որ Ուկրաինան իր հայրենիքն է: