Բաժիններ՝

Զոհված զինվորի ընտանիքն այսօր առավոտյան լուրերից է իմացել երեխայի զոհվելու մասին

ՊԲ դիրքերից մեկում մայիսի 17-ին` ժամը 00:50-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Խաչատուր Վարդանի Հարությունյանը 2015թ. հունվարին էր զորակչվել բանակ: 168.am-ի հետ զրույցում Շիրակի մարզի Լուսաղբյուր համայնքի ղեկավար Սամսոն Բարսեղյանը տեղեկացրեց, որ Խաչատուրը սովորում էր Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում: Նա ունի մեկ քույր:

Խաչատուր Հարությունյանին համայնքի ղեկավարը բնութագրեց որպես համեստ, շնորհքով, աշխատասեր, գյուղում հարգված տղա: Նրա խոսքով՝ ընտանիքն այսօր առավոտյան լուրերից է իմացել երեխայի զոհվելու մասին:

Նշենք, որ ԼՂՀ ՊԲ-ն այսօր հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ադրբեջանական զինուժը առաջնագծում իրադրության ապակայունացման և սադրիչ գործողությունների էր դիմում Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահների ջանքերով կազմակերպված Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետությունների նախագահների հանդիպման ընթացքում, ինչի արդյունքում հարավային ուղղությամբ տեղակայված ՊԲ դիրքերից մեկում մայիսի 17-ին` ժամը 00:50-ի սահմաններում, հրազենային մահացու վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1996թ. ծնված Խաչատուր Վարդանի Հարությունյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս