Բաժիններ՝

Հարի Փոթերի տունն առաջին անգամ կբացեն հանրության համար

Տունը, որտեղ նկարահանել են կախարդ Հարի Փոթերի մասին առաջին ֆիլմի տեսարանների մի մասը, կբացեն մարդկանց այցելության համար: Խոսքը վերաբերում է Դուրսելների ընտանիքի տանը:Լոնդոնից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող շենք հնարավոր կլինի այցելել մայիսի 27-ից մինչեւ հունիսի 6-ը: Այս մասին գրում է  The Independent-ը:

Հատուկ այցելուների համար տանը կվերականգնեն հայտնի տեսարաններ այդ կինոնկարից, մասնավորապես, այցելուները կտեսնեն հյուրասենյակը՝ պատանի կախարդի համար Հոգվարթսից ուղարկված նամակներով:

Հանրությանը նաեւ կցուցադրեն Դուրսելների ընտանիքի զգեստները եւ կծանոթացնեն այն տեխնոլոգիային, որն օգտագործվել է նրանց տանը հատուկ էֆեկտներ ստեղծելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս