Բաքվում տեղյակ չեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման ժամկետի մասին

Ադրբեջանի և Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի հնարավոր հանդիպման ժամկետի մասին դեռ հայտնի չէ: Այս մասին RIA Novosti-ի հետ զրույցում հայտնել են Ալիևի աշխատակազմից:

«Հանդիպման ժամկետի մասին դեռ ստույգ տեղեկություն չկա»,- ասել են Ալիևի աշխատակազմից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երկու երկրների նախագահներին հանդիպման կոչ էին արել՝ պատրաստակամություն հայտնելով այն կազմակերպել հաջորդ շաբաթ Վիեննայում:

 

Տեսանյութեր

Լրահոս