Բաժիններ՝

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Մայիսի 13-14-ը առավելապես հյուսիսային շրջաններում, մայիսի 16-17-ը շրջանների մեծ մասում՝ օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Մայիսի 15-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 13-15-ը կբարձրանա 5-7 աստիճանով:

hayexanak_12

Երևանում՝

Մայիսի 13-14-ը՝ երեկոյան ժամերին, առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 16-17-ը առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-17մ/վ:

hayeghanak-12

Երևանի մայիսի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 31.50C (1969 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 5.90C (1981 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 17.90C

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս