ՀՀ ԿԲ-ն ուժը կորցրած է ճանաչել «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի բանկային գործունեության լիցենզիան
Հ Կենտրոնական բանկի խորհուրդը մայիսի 10-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ուժը կորցրած է ճանաչել «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի բանկային գործունեության թիվ 85 լիցենզիան: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
«ԿՐԵԴԻՏ ՍԻԹԻ» ՍՊԸ-ին տրամադրվել է գրավատնային գործունեության իրականացման լիցենզիա, «ՅՈՒՄԱՆԻԼԱՅՆ» ՍՊԸ-ին՝ այլ վայրում ևս գրավատան կազմակերպման լիցենզիա: Հաշվառվել են «ԻԴՐԱՄ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպության «Դավիթաշեն ՏՊ» մասնաճյուղը և «ԹԵԼ-ՍԵԼ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպության «Թել-Սել Գորիս» մասնաճյուղի գործունեության վայրի փոփոխությունը: Վերաձևակերպվել են «ԵՎՐՈ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 295, «ՌԵՎԵՐՍ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 306 և անհատ ձեռնարկատեր Արմինե Մարաբյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 687 լիցենզիաները:
ԿԲ խորհուրդը «ՄԱՆԻՏՈՒՆ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպությանը «ՄԱՆԻՏՈՒՆ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն է տրամադրել:
«ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ-ն և «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ն որոշում են կայացրել միանալու վերաբերյալ և կնքել են միացման պայմանագիր:
Կենտրոնական բանկի խորհուրդը ապրիլի 26-ին հաստատել և գրանցել է «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ (Պահպանվող Բանկ) և «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ (Միացող Բանկ) միացման պայմանագիրը:
«ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ-ն և «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ն իրականացրել են միացման պայմանագրով նախատեսված գործողությունները և հաստատել են փոխանցման ակտը:
Արդյունքում ՀՀ Կենտրոնական բանկը մայիսի 10-ին գրանցել է փոխանցման ակտը և «Ինեկոբանկ» ՓԲԸ նոր խմբագրությամբ կանոնադրությունը, համաձայն որի «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի գործունեությունը կդադարի, իսկ «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ կհանդիսանա «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի իրավահաջորդը:
Կենտրոնական բանկի խորհուրդը մայիսի 10-ին նաև ուժը կորցրած է ճանաչել «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ բանկային գործունեության թիվ 85 լիցենզիան: